«Ինտերը» պարտվեց «Ուդինեզեին»․ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 31-րդ րոպեին

«Ինտերը» պարտվեց «Ուդինեզեին»․ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 31-րդ րոպեին Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3։1 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»:

5-րդ րոպեին Բարելան բացեց հաշիվը: 17 րոպե անց Շկրինյարի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց: 84-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 93-ին ձևակերպեցին խաղի վերջնահաշիվը։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 31-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» 16 միավորով առաջատար է։ «Ինտերը» 6-րդն է 12 միավորով։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք