907 դիտում
21:53 17-09-2022
Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար
Սերբիայում ազատ ոճի ըմշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները իրավունք ստացան սեպտեմբերի 18-ին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի պայքարի համար մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ մրցելով 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ։
Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տևել էր 2 րոպե։
3-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թևանյանը ևս սփոփիչ գոտեմարտերի իրավունք է ստացել, քանի որ մեկնարկային գոտեմարտում նրան հաղթած ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսին եզրափակիչում է։
Աշխարհի գավաթակիրը բրոնզե մեդալի պայքարի համար 2 սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ Առաջին սփոփիչ գոտեմարտում մրցակիցը աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովն է։
Հիշեցնենք, որ Թևանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում Ջոն Մայքլ Դիակոմիհալիսիին պարտվել էր կողմնակալ մրցավարության պայմաններում:

Նմանատիպ նյութեր
1921 դիտում
15:05 06-08-2021
Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից
1468 դիտում
20:30 18-09-2022
Արսեն Հարությունյանը կամային հաղթանակ տարավ և կպայքարի բրոնզե մեդալի համար
2184 դիտում
15:46 22-10-2022
Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանի տպավորիչ մեկնարկը, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. NEWS.am
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը