1525 դիտում
12:49 16-09-2022
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր 2 ներկայացուցիչ ունի. armsport.am
Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու ազատ ոճայիններ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, հայտնում է armsport.am-ը։
Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյս. Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:
Այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Նրան հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ, ուստի Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որտեղ հաղթելու դեպքում՝ կպայքարի բրոնզի համար:
Երեկ պայքարի դուրս եկած 79 կգ քաշային Արման Ավագյանը դուրս է մնացել պայքարից:
Նմանատիպ նյութեր
2183 դիտում
18:37 10-09-2022
Մալխաս Ամոյանը պարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկում․ Armsport.am
4015 դիտում
17:41 11-09-2022
Արթուր Ալեքսանյանը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ. armsport.am
859 դիտում
10:19 15-02-2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում. ArmSport.am
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ