211652_close_icon
views-count767 դիտում article-date 23:30 15-09-2022

«Ալաշկերտ»-ը կրկին նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական մի շարք ակումբներում, ուկրաինական «Մետալիստ 1925» և «Գորնյակ-Սպորտ» թիմերում, Էլ Սալվադորի «Ագիլայում»:

Լուկասի նախորդ ակումբը Գվատեմալայի «Մալակատեկոն» էր:

Նմանատիպ նյութեր