211652_close_icon
views-count2043 դիտում article-date 13:09 14-09-2022

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳՆ

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Այս մասին Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, հայտնում է MehrNews-ը։

Վերջինիս խոսքով՝ հարկավոր է փորձել վերականգնել խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում։

Ամիր-Աբդոլլահիանը մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ասելով, որ վեճի խաղաղ և քաղաքական կարգավորումը հնարավոր է։

Նա նաև անընդունելի է համարել ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձերի անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր