«Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառում

«Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառում

Սեպտեմբերի 17 և 18-ին «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառմանը, որը տեղի կունենա «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում :



Ծրագիրն ուղղված է Հայաստանի թանգարանների հանրահռչակմանը և գրավչությանը մշակույթի բնագավառում՝ մատնանշելով հուշանվերի կարևորության դերը թանգարանի կյանքում: Հուշանվերները պատրաստել են և  սիրով կներկայացնեն Հայաստանի 7 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արցախի և Երևանի շուրջ 50 արհեստագործ վարպետները: Փառատոնի մասնակից տեղացիներն  ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում  մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել իրենց արհեստագործական հմտությունները, ապա վայելել տարազների ցուցադրություն՝ կենդանի երաժշտության ներքո:



Առաջին օրը  սեպտեմբերի 17-ին ժամը՝ 09-20:00  տեղի կունենա ցուցադրություն և վաճառք, իսկ ժամը 17:30.00-18:30 տարազների ցուցադրություն,իսկ երկրորդ օրը սեպտեմբերի 18-ին  ժամը՝ 09:00-18:00 ցուցադրություն և վաճառք:



«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնին աջակցել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր »Գաֆէսճեան» քանդակների պարտեզի տարածքը։



Հ.Գ. Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում էր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք