211652_close_icon
views-count975 դիտում article-date 18:24 10-09-2022

Սիրիայի հյուսիսում համատեղ քուրդ-ամերիկյան զորավարժություններ են կազմակերպվել

«Սիրիայի հյուսիսում համատեղ զորավարժություններ են կազմակերպվել, որոնց մասնակցել են այստեղ տեղակայված ամերիկացի զինվորականները և «Սիրիայի դեմոկրատական ուժերի մարտիկները»,- հաղորդում է AFP գործակալությունը։

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» կորիզը հանդիսանում են «Ժողովրդական պաշտպանության ջոկատները», որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության (PKK) տեղական ճյուղավորում է համարում է։

«Զորավարժությունները ընթացել են Հասեկե գավառի Դերիկ քաղաքի հարևանությամբ և նպատակ են ունեցել համակարգել տեղական ուժերի և ամերիկացիների՝ «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդների դեմ պայքարին ուղղված ջանքերը», - հաղորդում է AFP-ն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում թեթև զինատեսակներից բացի կիրառվել են նաև զրահամեքենաներ և ամերիկյան հետախուզական օդանավեր։

Նմանատիպ նյութեր