211652_close_icon
views-count1092 դիտում article-date 12:21 05-09-2022

Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

Dubai open 22-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Արամ Հակոբյանը 6 միավորով միայն 24-րդն է:

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 30-րդն է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Արավինդհ Չիտհամբարամն է, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Նմանատիպ նյութեր