211652_close_icon
views-count36908 դիտում article-date 20:59 02-09-2022

Պարզվել է՝ օրեր առաջ Վեդի քաղաքում միջադեպի մասնակիցներ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները ամուսիններ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 31-ին Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում օտարերկրյա 2  քաղաքացիներ կան՝  իրենց Fiat մակնիշի ավտոմեքենայով, որը կասկածելի է եղել բնակիչների համար:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ միջադեպ է տեղի ունեցել այդ 2 քաղաքացիների և տեղաբնակների միջև:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  պարզվել է, որ այդ քաղաքացիները Թուրքիայի Հանրապետության  քաղաքացիներ,  64-ամյա Յուսուֆ  Յուկսելն է և 57-ամյա Աիշե Քաչարը: Վերջիններս ամուսիններ են:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել նաև, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձը քարեր է նետել վերջինների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Ա. Քաչարին, իսկ մի քանի քարեր էլ՝ նրանց ավտոմեքենային, վնասելով դիմապակին և հետևի դռան ապակին:

Ինչպես ավելի ավելի վաղ տեղեկացել ենք Sputnik Արմենիայից,  օգոստոսի 31-ի երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու օտարերկրացիների միջև միջադեպ էր գրանցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել էին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով Վեդիում թուրք զբոսաշրջիկների ու տեղի բնակչության միջև տեղի ունեցած ընդհարման մասին լուրերը։

«Բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ինչ–որ օտարարկրացիներ կան ու ինչ–որ միջադեպ է տեղի ունենում ժողովրդի հետ։ Ահազանգով մեկնել են դեպքի վայր։ Այնտեղից մասնակիցներին բերման են ենթարկել բաժին։ Ստեղծված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,– ասացին ոստիկանությունից։

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Նմանատիպ նյութեր