211652_close_icon
views-count1778 դիտում article-date 23:16 02-09-2022

Չինաստանում 2023թ. կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունը հետաձգվել է

Չինաստանի Նանջինգում  2023թ. նշանակված  ծածկած մարզասրահների աթլետիկայի աշխարհի առաջնությունը հետաձգվել է: Այն տեղի կունենա . . .  2025թ.  մարտին  ( հստակ ժամկետները դեռ հայտնի չեն ): 

Որոշումը, շարունակվող համաճարակի պատճառով, մարզաձևի միջազգային ֆեդերացիան  ընդունել է  կազմկոմիտեի և Չինաստանի ասոցիացիայի  համաձայնությամբ:  

Նշած մրցաշարը  երրորդ անգամ է հետաձգվում: Այն  ի սկզբանե պետք է կայանար 2020թ., ապա  նշանակվեց  2021թ.,  իսկ հետո՝ մինչև 2023թ., հիմա էլ`  2025թ.:

Մարզաձևի միջազգային ասոցիացիայի ղեկավար Սեբաստիան Կոուն հայտնել է, որ իրավիճակից ելնելով   են նման որոշում ընդունել: Դա արվել է, որպեսզի ազգային ֆեդերացիաները և աթլետները որոշակի պարզություն մտցնեն 2023թ. մրցաշրջանին նախապատրաստվելու հարցում:

2024թ. նախատեսված ծածկած մարզասրահների առաջնությունը կանցկացվի Շոտլանդիայի Գլազգոյում, մարտի 1 – 4 –ը:

Սկսվել է նաև 2026թ. առաջնությունը հյուրընկալելու հայտերի ընդունումը:

Նմանատիպ նյութեր