Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը 6-րդ հաղթանակը տարավ

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը 6-րդ հաղթանակը տարավ

Պրահայում ավարտին մոտեցող  շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում  շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ երևանցի  Մարիա Գևորգյանը: Մեր մարզուհին  8-րդ տուրում հաղթեց լեհուհի Ալեքսանդրա Մալցևսկայային: Դա  Մարիայի 6-րդ հաղթանակն էր մրցաշարում: 



Մարիա Գևորգյանը վաստակել է 6,5 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, լեհուհի Մոնիկա Սոչկոյին:



Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանն ունեն վեցական, Աննա Սարգսյանը ՝ հինգ, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը ՝ 4,5 –ական միավոր:



Այսօր ՝ օգոստոսի 29-ին, կկայանան  9-րդ տուրի պարտիաները:



Առաջնության ավարտին մնացել է երեք  տուր:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք