211652_close_icon
views-count1244 դիտում article-date 14:18 29-08-2022

Մետրոյում կտեղադրվեն Ժամանակակից արվեստի թանգարանի կտավների եւ աշխատանքների պատճենները

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում տոտալիզատորների գովազդի արգելման պատճառով գովազդային բաներները դատարկ են մնացել։ Այս առիթով ես առաջարկում եմ դրանցում տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի նկարների, ինչպես նաեւ աշխատանքների պատճենները։

Այս մասին այսօր քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրա տեղում կտեղադրենք իմ նշած աշխատանքների եւ կտավների պատճենները»,- պարզաբանել է Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր