211652_close_icon
views-count1765 դիտում article-date 20:40 26-08-2022

Մարիա Գևորգյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում  շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:  

Հինգերորդ անընդմեջ հաղթանակը իր հաշվին գրանցեց մեր Մարիա Գևորգյանը: Վեցերորդ փուլում նրա առջև զենքերը վայր դրեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան: 

Մարիան կես միավորով է ետ մնում  մրցաշարի առաջատար,   լեհաստանցի Մոնիկա Սոչկոյից:  

4,5-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Նրանցից մեկ միավոր պակաս ունեն  Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:

Նշենք, որ վեցերորդ փուլում մեր հավաքականի առաջատար, Եվորպայի գործող չեմպիոնուհի, շնորհալի Էլինա Դանիելյանը ձախողվեց և  միավորը <<  նվիրեց >>  աղյուսակի առաջատարին: Փաստը համարենք անակնկալ և հուսանք, որ երևանցին կրկին կշարունակի ընդհատված հաղթարշավը:  

Նմանատիպ նյութեր