221 դիտում
13:54 25-08-2022
Դանիել Ռայսկին. «Ինձ Հայաստանի և հայկական երաժշտության հետ երկար տարիներ են կապում»
«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի 12-րդ համերգի ընթացքում հնչեցին Էդվարդ Էլգարի, Սեմյուել Բարբերի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսեյ Շորի, Ջոն Բրաննինգի ստեղծագործությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ ելույթ ունեցավ Չինաստանը ներկայացնող կիթառահար Շվովֆեյ Յանը։ Վերջինս իր միջազգային հաջողության շնորհիվ ելույթ է ունեցել ավելի քան 50 երկրների հեղինակավոր համերգասրահներում աշխարհի առաջատար նվագախմբերի հետ:
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Դանիել Ռայսկինը, ով Ուինիփեգի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Բելգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։
Դանիել Ռայսկինը «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի ընթացքում ղեկավարել է 5 համերգ։
Ըստ մաեստրո Ռայսկինի՝ հնարավոր չէ կապ հաստատել ունկնդրի հետ, եթե կոնտակտ չկա նվագախմբի, երաժիշտների հետ։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դիրիժորը նկատում է, որ մարդկային և պրոֆեսիոնալ կոնտակտը կոլեկտիվի հետ շատ հեշտ է ստացվել։
«Մշակութային ընդհանրությունները համախմբում են մեզ։ Դպրոցը, հատկապես լարայինների, շատ հոգեհարազատ է ինձ, ես ինքս նույն դպրոցն եմ անցել։ Ինձ Հայաստանի և հայկական երաժշտության հետ երկար տարիներ են կապում, սովորել եմ հայկական ծագում ունեցող նշանավոր ալտահար Քիմ Քաշքաշյանի մոտ, ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, ներկայացրել եմ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ, ձայնագրել եմ Խաչատրյանի կոնցերտներն ու ռապսոդիաները։ Այնպես որ՝ ինձ համար սա մի մշակույթ է, որտեղ ես ինձ շատ հարմար եմ զգում»,- ասում է Դանիել Ռայսկինը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ից 25-ը Երևանում անցկացվել է Symphonic Yerevan միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Նմանատիպ նյութեր
3759 դիտում
15:10 08-06-2017
Դիեգո Կոստա. Կոնտեն ինձ հետ այլևս հույսեր չի կապում
1310 դիտում
17:45 21-12-2021
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա Դանիել Երաժշտի 75-ամյակին նվիրված համերգով
Այս բաժնից
370 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
814 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
385 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին