211652_close_icon
views-count1619 դիտում article-date 22:02 24-08-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտորին

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն, գոհունակությամբ արձանագրեց, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել է ջերմ հարաբերություններ փոխգործակցություն տարբեր ոլորտներում։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսեց նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և դրանց յուրացման քաղաքականության մասին:

Պրն․ Ամին Խուրին իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել իրենց հաղորդ լինելու քրիստոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։
 

Նմանատիպ նյութեր