211652_close_icon
views-count1553 դիտում article-date 23:56 20-08-2022

Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։

Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։

Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր