211652_close_icon
views-count1732 դիտում article-date 23:16 19-08-2022

Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկում է  Վանաձոր քաղաքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` մարզային ծրագրերի շրջանակում,Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկում է  Վանաձոր քաղաքից: Սա իսկապես մեծ ու գեղեցիկ տոն է, պատմական իրադարձություն։Մայրաքաղաքի մշակութային կյանքի խորհրդանիշերից մեկը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը  առաջին անգամ շուրջ 150-ից ավել աշխատակիցներով՝ արտիստներով, թատերաշրջանի սկիզբը մեկնարկելուեն Վանաձորում։

Սեպտեմբերի 2-ին՝ ժ.18:00-ին, Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացնի Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան: Թումանյանի«Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէ: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր` Կարեն Դուրգարյան/ՀՀ վաստ. արտիստ/,  բեմադրող ռեժիսոր` Գեղամ Գրիգորյան/ՀՀ և ԼՀ ժող.արտիստ/, նկարիչ` Գրիշա Սահակյան/ ՀՀ մշակույթի վաստ. գործիչ/, պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի/ՀՀ մշակույթի վաստ. գործիչ/։

Սեպտեմբերի 3-ին՝ ժ.17:00-ին, Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը: Համերգի ընթացքում կհնչեն սիրված ժողովրդական մեղեդիներ Ռ.Մավիսակալյանիև Ս.Շաքարյանի մշակմամբ:

Համերգին մասնակցում են՝ Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, Թատրոնի առաջատար մեներգչուհիներ, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մագդա Մկրտչյանը,Մարինե Դեինյանը,Նունե Բադալյանը:
Թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր և հետաքրքիր նախագծեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր