211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:10 19-08-2022

Չեխիայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Շախմատի համաշխարհային օլիմպիադան  օրեր առաջ է ավարտվել, իսկ Եվրոպայի իմաստուն խաղի առաջատար մարզուհիները կրկին կնստեն խաղասեղանների շուրջ:

Օգոստոսի 20 –ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, կսկսվի Եվրոպայի կանանց անհատական առաջնության  << ճակատամարտը >>:

Հայաստանից հանդես կգան վեց շախմատիստուհիներ: Նրանք են՝  հին աշխարհամասի գործող չեմպիոնուհի  Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և  Մարիա Գևորգյանը:

Մասնակիցները կխաղան 11 փուլ ՝  շվեյցարական մրցակարգով:

1 – 9 –րդ տեղեր գրավողներին իրավունք կտրվի հանդես գալ  2023թ. աշխարհի գավաթի խաղարկությունում:

Նմանատիպ նյութեր