211652_close_icon
views-count1849 դիտում article-date 23:30 16-08-2022

Եգիպտոսը ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի ԱԳ նախարարությունը:

«Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի օրերին վերահաստատում է իր զորակցությունը բարեկամ Հայաստանին»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր