Ծանոթություն հայ-վրացական մշակույթին ու արվեստին. Գանձայում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը

Ծանոթություն հայ-վրացական մշակույթին ու արվեստին. Գանձայում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թ. հուլիսի 9-18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը:



Ծրագրին մասնակցել են Ջավախքի 5 համայնքների (Գանձա, Սաղամո, Փարվանա, Մեծ Արագյալ, Դամալա) 9-15 տարեկան 40 երեխաներ:



10 օրերի ընթացքում գործնական գիտելիքների և հմտությունների փոխանցման միջոցով երեխաները հաղորդակցվել են հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ խեցեգործության, ասեղնագործության, տիկնիկագործության, գեղանկարչության, դիզայնի ուղղություններին, հայկական ավանդական պարերին ու խաղերին, ինչպես նաև անցկացրել են մարմնամարզական վարժանքներ։ Հայկական մշակույթին և արվեստին հաղորդակցման ընթացքում անդրադարձեր են եղել նաև վրացական մշակույթին ու արվեստին:



Ճամբարն իրականացվում էր մեծանուն բանաստեղծ Վ. Տերյանի ծննդավայր Գանձայում, ավելին՝ Վ. Տերյանի տուն-թանգարանի բակում: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են նաև Վահան Տերյանի կյանքին ու պոեզիային։



Ծրագրի իրականացումը նպաստել է ոչ միայն ջավախքաբնակ երեխաների հոգևոր-ազգային և մշակութային զարգացմանը, այլև էկոլոգիական, բարոյական, ֆիզիկական դաստիարակությանն ու արժեհամակարգի ձևավորմանը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք