211652_close_icon
views-count2076 դիտում article-date 11:31 15-08-2022

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում: 

Նմանատիպ նյութեր