211652_close_icon
views-count34103 դիտում article-date 09:32 15-08-2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մի քաղաքացու դի։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Այս պահի դրությամբ կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
 

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, տուժել է ավելի քան 60 քաղաքացի։ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 5 քաղաքացիներից 4-ի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան։ Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։

 Պայթյունից հետո անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանց անունները։

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Օգոստոսի 14-ի ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 299+
299+

Նմանատիպ նյութեր