211652_close_icon
views-count7821 դիտում article-date 09:20 15-08-2022

Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն, որտեղ երեկ՝ օգոստոսի 14-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, հայտնում է News.am-ը։
 

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր