211652_close_icon
views-count12185 դիտում article-date 23:46 14-08-2022

Փոխանակ խոսեք պահեստների չափանիշներին չհամապատասխանելու, կամ առհասարակ չափանիշներ չունենալու մասին, միանգամից` արգելենք. Բաբկեն Գրիգորյան

Վառ օրինակ, թե ինչպես է աշխատում քաղաքական մանիպուլացիաների, օրակարգի թելադրման և ողբերգությունը քաղաքական միավորների վերածելու քարոզչամեքենան:
Երևանում տեղի ունեցած պայթյունից ընդամենը ուոպեներ անց արվում է հայտարարություն` ոչ թե ցավը կիսելու, մտահոգված լինելու, այլ նախկինում հրավառությունը արգելող օրինագիծ բերելու մասին, որի տապալման մեղավորն էլ նշանակվում է չարաբաստիկ համավարակակը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Գրիգորյանը:

«Առաջին հայացքից անմեղ մի գրառում, զղջում...

Արդեն հիմա ամբողջ լրատվական դաշտն ու ֆեյսբուքը քննարկում է հենց դա` ինչու՞ չարգելեցին հրավառությունները...

Կներեք իսկ ի՞նչ կապ ունի հրավառություն արգելելը պայթյունի հետ: Նույն հաջողությամբ վաղը կարող է պայթել գազալցակայան, բենզալցակայան, պարարտանյութի պահեստ... Կամ ինչի՞ ենք հեռու գնում, մոտ մեկ տարի առաջ, նույն Սուրմալույում հրդեհվել էին այլ խանութներ, կային տուժածներ:

Սա ուղղակի հմուտ կերպով հարցի բուն թեմայից մարդկանց շեղելու ձև է, ոչ մի արգելքով էլ հարցը չի լուծվի (իրականում ոչինչ էլ չեն արգելի ուղղակի քարոզչական քայլ է): Ամեն ինչն էլ կարելի է արգելել, բայց գուցե դրա փոխարեն պատշաճ վերահսկողությու՞ն արվի:

Փոխանակ խոսեք պահեստների չափանիշներին չհամապատասխանելու, կամ առհասարակ չափանիշներ չունենալու մասին, միանգամից` արգելենք... Է կեսգիշերին հրավառություն անելն էլ է արգելված, իսկ կներեք, դա ու՞մ է խանգարում:

Մոտ մեկ տարի առաջ, նույն Սուրմալույում եղած հրդեհից հետո քանի՞ մարդ է պատասխանատվության ենթարկվել առևտրի կենտրոնում պատշաճ անվտանգություն չապահովելու համար, իսկ արդյո՞ք այսօր տեղի կունենար պայթունը, եթե նախորդ հրդեհից հետո որևէ բան փոխվեր, որևէ պատասխանատու լիներ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր