211652_close_icon
views-count1912 դիտում article-date 18:07 14-08-2022

ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ

Էրզրումում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ-ադրբեջանական առաջին դիմակայությունը ավարտվեց Հայաստանի հաղթանակով։

42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամա Մուստաֆաևայի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Դեռևս առաջին ռաունդում  հայ մարզուհին նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Երրորդ ռաունդում մրցավարը երկրորդ անգամ հաշիվ բացեց։ Արդյունքում՝ հայ մարզուհին վստահ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր