Ուկրաինական հացահատիկով բեռնված Razoni նավը խարիսխ է գցել սիրիական Տարտուս նավահանգստում

Ուկրաինական հացահատիկով բեռնված Razoni նավը խարիսխ է գցել սիրիական Տարտուս նավահանգստում

shantnews.am-ը գրում է. Բեռնատար Razoni նավը, որը ուկրաինական հացահատիկ էր տեղափոխում Սիերա Լեոնեի դրոշի ներքո, խարսխվել է սիրիական Տարտուս նավահանգստում։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Reuters գործակալությունը։



Ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից նախօրեին երկու նավ գյուղմթերքով բեռնված դուրս է եկել, որը հասնելու է  Թուրքիա։ Fulmar S նավը Բարբադոսի դրոշի ներքո տեղափոխում է 12 հազար տոննա ցորեն։ Մեկ այլ չոր բեռնա նավ՝ Thoe-ն, արևածաղկի սերմերով  նավահանգիստը լքել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։



Մեկ օր առաջ Ուկրաինայի տարածքային ջրերից դուրս են եկել երկու բեռնատար նավ։ Դրոնցից մեկը՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո գտնվող STAR LAURA նավը՝ 60 հազար տոննա եգիպտացորենով, մեկնում է Իրան։ Երկրորդը՝ SORMOVSKY նավը, Բելիզի դրոշի ներքո գնում է թուրքական Թեքիրդաղ։



Ուկրաինայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ հացահատիկով բեռնված ոչ ավելի, քան երեք նավ օրական դուրս է գալիս  երկրի նավահանգիստներից։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք