Մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին․ Արսեն Թորոսյան

Մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին․ Արսեն Թորոսյան ՀՀ առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները, իհարկե, հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։ Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ քովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՛ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՛ խուսափենք նման դժբախտ պատահարներից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 14-ին, պայթյուն էր տեղի ունեցել Երևանում:

Ըստ նախնական տեղեկությունների՝  ուժեղ պայթյունը տեղի էր ունեցել «Սուրմալու» տոնավաճառում: Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի էր եղել անգամ մի քանի կիլոմետրից:

Ժամանել էին մեծ թվով պարեկներ, հրշեջներ, շտապօգնության բժիշկներ: Պայթյունի հետևանքով հսկայական փլուզումներ էին տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ մեծ թվով քաղաքացիներ հայտնվել էին փլատակների տակ: Վնասվել էին մեծ թվով ավտոմեքենաներ, խանութներ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք