211652_close_icon
views-count79369 դիտում article-date 10:50 14-08-2022

Եռամսյա հավաքներին մասնակցած, ապա ջրահեղձ եղած 31-ամյա տղամադու դին ջրասուզակները հայտնաբերել են Սևանա լճում՝ ափից 8 կմ հեռավորության վրա. ժամանել է մարզի ոստիկանապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի  Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06:30 –ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին:

Այս պահին նշված վայրում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային  վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբն ու նույն վարչության Վարդենիսի  քննչական բաժնի խումբը մարզային վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները և թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամանել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը:

Պարզվել էր, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել:

Որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող էր և նա իր մի քանի ընկերների հետ նավակով մտել էին լիճ ու այդ ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է լողանալ, նետվել է ջուրը ու ջրահեղձ եղել: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր