211652_close_icon
views-count1745 դիտում article-date 19:19 13-08-2022

ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Փաստաբանը նշեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր 
հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 
անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:

Նմանատիպ նյութեր