Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 3 Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկ». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 3 Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկ». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Մնացականյանի կողմից վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 9-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, բախվել են Երևանի բնակիչ, 25-ամյա Մերուժան Արզումանյանի վարած Mercedes (յաշիկ) մակնիշի 06 MM 040 համարանիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Հարություն Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 36 NC 757 համարանիշի և 42-ամյա Արտակ Մկոյանի վարած Mercedes մակնիշի 36 UF 591 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մկոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Միլազմ Ավդոյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք