211652_close_icon
views-count1695 դիտում article-date 21:08 13-08-2022

Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնություն. Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակ տարավ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը  կամային հաղթանակի հասավ ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ։

Առաջին ռաունդում  5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում  ռումինացին ակտիվացավ ու առավելության հասավ 4։1 հաշվով։ Վճռորոշ ռաունդում Տիգրանը, դրսևորելով կամային բարձր որակներ, պարտության մատնեց մրցակցին:

Այսօր ռինգ դուրս կգան նաև 46 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր