211652_close_icon
views-count1065 դիտում article-date 18:05 13-08-2022

Նոր քրօրն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ». Ռուբեն Մելիքյան

Նոր քրօրն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ», որոնք այսօր չեն կիրառվում, բայց երբ սկսի իսկապես հուժկու ընդդիմադիր շարժում (էական չէ՝ ներկայիս ընդդիմադիրների, թե մեկ ուրիշ ընդդիմադիր ուժի առաջնորդությամբ), ապա այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Այդ որոգայթներից մեկը 329 հոդվածն է՝ «ազգային-կրոնական թշնամանքի» հոդվածի նոր խմբագրությունը։ Ինքներդ դատեք՝ ում ուզեն՝ կարող են դատել, այդ թվում այս ճապոնական հոկկայի հեղինակին ու բեմադրիչ ռեժիսորին.

«Սլանում էր մետաղը՝ ուրախ ու զվարթ.
Չհասցրեցիք հասնել Զվարթնոց։
Ո՛չ, Չաուշեսկուի մասին չէ։»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր