211652_close_icon
views-count4900 դիտում article-date 16:36 13-08-2022

«Ասում էին ԱԺ պատգամավոր է, չէր ընկալում, ասում էին՝ Աբգարի հայրն է, չէր հասկանում». Գեղամ Նազարյանը՝ միջադեպի մասին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը եւ հայտնել, որ նույն օրը «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում  վիճաբանության ժամանակ բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցը հարվածել է իրեն: Ըստ նույն աղբյուրի, Նազարյանից ընդունվել է հաղորդում:

Aravot.am-ը  Գեղամ Նազարյանից մեկնաբանություն խնդրեց միջադեպի վերաբերյալ, խնդրեցինք մանրամասներ հայտնել:

«Այնպես չէ, որ հենց ինձ են թիրախավորել, իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մարդ: Դա պահնորդային ծառայությունների խնդիրն է, թե ում են վերցնում աշխատանքի, ինչ մակարդակի մարդկանց:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ երեկ Հունաստանից հյուրեր ունեի եւ տարա կենդանաբանական այգի, այնտեղ էլ պահակային ծառայության պետն էր երեխաների վրա գոռում: Սա շատ լուրջ խնդիր է, որ պետք է մեր բոլորի ուշադրության կենտրոնում լինի, թե ովքեր են ընդունվում աշխատանքի, ինչ-որ կասկածելի մարդիկ»,-ասաց պատգամավորը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր