Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ, շնորհիվ բժիշկների, փրկարարների և պարեկների՝ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ, շնորհիվ բժիշկների, փրկարարների և պարեկների՝ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել, մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։ 

Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել կանգառի և շինության պատի արանքից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Լևոն Հախվերդյանն ու կրտսեր պարեկ Տարոն Ստեփանյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները։

Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք