211652_close_icon
views-count2774 դիտում article-date 13:14 13-08-2022

Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սա պայմանավորված է Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Նմանատիպ նյութեր