211652_close_icon
views-count78662 դիտում article-date 12:20 13-08-2022

Հայտնի է՝ երբ և որտեղ է հուղարկավորվելու գեներալ Սեյրան Սարոյանը

Երեկ՝ օգոստոսի 12-ին, երկարատև հիվանդությունից հետո մահացած գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին։ 

Գեներալի հոգեհանգիստը լինելու է Էջմիածին քաղաքի Մաշտոցի 83 հասցեում, ժամը 18։00-ին։ 

Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին, գեներալի ծննդավայրում՝ Հայկաշեն գյուղում։

Ավելի վաղ SHAMSHYAN.comհայտնել էր, որ մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։

Սեդրակ Ֆիրդուսի Սարոյան (սեպտեմբերի 3, 1967, Հայկաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր (2000 թ․), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր։

Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։

1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 

1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

Կոչումներ և պարգևներ
2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

Քաղաքական գործունեություն
2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած էր, ուներ չորս երեխա։

Նմանատիպ նյութեր