211652_close_icon
views-count1310 դիտում article-date 11:30 13-08-2022

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. News.am

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին երեկ երեկոյան մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանուկյանի փաստաբանը` Սերգեյ Ոսկանյանը:

Մանուկյանին մեղադրանք է  առաջադրվել ՔՕ 191 հոդվածի2-րդ մասի 5-րդ կետով, այն է`անձի առեւանգումը խմբակային ձեւով:

Նա հայտնեց, որ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Սուրեն Մանուկյանին  2 ամսով կալանավորելու համար, նիստը տեղի կունենա այսօր:

Նշենք, որ Սուրեն Մանուլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է «հերթական քաղաքական շոուն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն հայտարարել է,  որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։ Ոստիկանությունն էլ  հայտնել էր, որ նախկին պատգամավորի հորը առեւանգել են եւ գումար են պահաջել:

Նմանատիպ նյութեր