211652_close_icon
views-count7167 դիտում article-date 10:44 13-08-2022

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի զգալի կորուստների մասին․ Euronews

Ռուսաստանը ուժեղացնում է ավիահարվածները՝ արագացնելու իր հարձակումը Դոնբասում Ուկրաինայի արևելքում: Հաղորդում է Euronews-ը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները Դոնեցկի մարզի Սոլեդարի շրջանում կազմել են ավելի քան 2000 զինծառայող։

Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ ռուսական բանակը մտել է Բախմուտ և գրեթե հասել Սոլեդարի կենտրոն՝ գրավելով «Կնաուֆ» գործարանի տարածքը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ ռուսները մի քանի հաջող հարձակում են իրականացրել Բախմուտի շրջանում՝ նշելով, որ երկրի զինված ուժերին հաջողվել է մի քանի ուղղություններով հետ մղել հարձակումը։

Ուկրաինայի Զապորոժյեի շրջանում 2 ամսում Բերդյանսկի 2500 հազար բնակիչ ստացել է ռուսական անձնագիր, ևս մոտ 5000-ը սպասում են քաղաքացիության։ Այս պահին քաղաքում ապրում է մոտ 90 հազար մարդ։ Տարածաշրջանի օկուպացիոն իշխանությունները հայտնում են, որ սեպտեմբերին հանրաքվե կանցկացվի ՌԴ կազմ մտնելու հարցով։

Մոսկվայի հսկողության տակ գտնվող Մարիուպոլում ռուս մասնագետները շարունակում են վերականգնողական աշխատանքները։

Կիևի շրջանի Բուչայում հուղարկավորություն է տեղի ունեցել քաղաքացիական անձանց համար, որոնց մարմինները չեն կարողացել ճանաչել։ Բուչայի ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական բանակի ներխուժման հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել է 461 մարդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր