Արտակարգ դեպք՝ Գոգավանի մաքսատան հարակից տարածքում. ըստ ՍՊԸ տնօրենի՝ «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության աշխատակիցը դանակով սպանության սպառնալիք է տվել իր հասցեին 

Արտակարգ դեպք՝ Գոգավանի մաքսատան հարակից տարածքում. ըստ ՍՊԸ տնօրենի՝ «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության աշխատակիցը դանակով սպանության սպառնալիք է տվել իր հասցեին  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 11-ին ոստիկանության Տաշիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ ավտոմեքենայով դուրս է եկել Գոգավանից, որտեղ իրեն հետապնդում էին։

5 րոպե անց դարձյալ նշված օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ իրեն փորձել են Գոգավանի մաքսատանը ծեծի ենթարկել։

Ահազանգով մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, հետո նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Գոգավանի մաքսատան հարակից տարածքում Լոռու մարզի բնակիչներ՝ 44-ամյա Անդրանիկ Մ-ի և 55-ամյա Վարդան Շ-ի միջև ԱՊՊԱ պայմանագիր կնքելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել։ 

Անդրանիկ Մ-ն հայտնել է, որ այդ ընթացքում Վարդան Շ-ն դանակով սպանության սպառնալիքներ է տվել իր հասցեին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ-ն աշխատում է Լոռու մարզում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, իսկ Վարդան Շ-ն աշխատում է  «Ռոսգոստրախ» ՍՊԸ-ում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք