211652_close_icon
views-count77926 դիտում article-date 22:58 11-08-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը 26-ամյա ծննդկանի նորածին երեխան մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Արդեն տեղում Սահակ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով  26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր