211652_close_icon
views-count40577 դիտում article-date 22:00 11-08-2022

Գործարար «Լֆիկ Սամոյի» «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետը դիմել է ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն  և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՝ օգոստոսի 10–ին, ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Գագիկ Ա.-ն և հայտնել, որ ինքը աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետ ու Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի»-ից հափշտակել են խոշոր չափի գումարի ծխախոտ:

Ահազանգով մեկնած ոստիկաններին Գագիկ Ա.-ն հայտնել է, որ  իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի  

Նմանատիպ նյութեր