211652_close_icon
views-count1106 դիտում article-date 21:24 11-08-2022

Անչելոտին գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում:

63-ամյա իտալացի մասնագետը երեկ նվաճեց իր չորրորդ Սուպերգավաթը՝ Հելսինկիում 2:0 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Անչելոտին այս մրցաշարում հաղթանակների քանակով գերազանցել է Խոսեպ Գվարդիոլային, ով երեք հաղթանակ ունի։

Անչելոտին երկու անգամ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթը «Միլանի» հետ (2003, 2007) և երկու անգամ «Ռեալի» հետ (2014, 2022), հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր