211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:34 11-08-2022

Լիվերպուլը երկարաձգեց պայմանագիրը Էլիոթի հետ

«Լիվերպուլը» հայտարարել է կիսապաշտպան Հարվի Էլիոթի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Մերսիսայդցիներն չեն նշել ֆուտբոլիստի աշխատանքային նոր պայմանագրի ժամկետը՝ նշելով միայն, որ այն երկարաժամկետ է։

19-ամյա Հարվի Էլիոթը 22 պաշտոնական հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում։ Դրանցում կիսապաշտպանը մեկ գոլ և երկու արդյունավետ փոխանցում է կատարել։

Նմանատիպ նյութեր