Կառավարությունը վավերացրեց «ԵԱՏՄ-ի շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը

Կառավարությունը վավերացրեց «ԵԱՏՄ-ի շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» 2014թ-ին ընդունված համաձայնագիրը։

Ըստ նախագծի հիմնավորման, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ընդունումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված՝ աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Համաձայնագրով նախատեսված է միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:

Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում աուդիտորա-կան ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք