2433 դիտում
14:27 11-08-2022
Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ. Գնել Սանոսյան
Շամբ-Լծեն ճանապարհահատվածում ունենք 6 կիլոմետր, որը բավական ժամանակ է մրցույթ շահող ընկերություն կա, որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհ ենք տեմպից։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ գլխավոր խնդիրը Լծենից Շամբ հատվածն է, որտեղ չնայած կա գործող ճանապարհ, սակայն բեռատարների համար անանցանելի է։
Նախարարը հայտնեց՝ պայմանագրով նշված է, որ այդ հատվածը նոյեմբերին շահագործման պետք է հանձնվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածը կարեւոր նշանակություն ունի և պետք է կարողանան արագ խնդիրները կարգավորել.
«Ցավոք սրտի, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթներին մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվերն իրականացնելու խնդիր են ունենում։ Եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ բանկային երաշխիք, սեւ ցուցակ։ Մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը հանձնեն մեզ՝ պատշաճ որակի։ Էսօր էլ նենց շինարարական բում է Հայաստանում։ Ըստ էության, բոլոր ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են, այսինքն՝ ունեն պատվերներ։ Պատվերներ ունենք, որ այսօր մտավախություն ունենք, որ էլի մրցույթ է լինելու, էլի ինչ-որ մեկը հաղթելու է և չի իրականացվելու»։
Նախարար Սանոսյանի կարծիքով՝ այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից խնայողություն են տալիս, նրանց մոտ պետք է կրկնակի հսկողություն սահմանել եւ հասկանալ՝ ինչի հաշվին են իրենք այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք տալու. «Այն, ինչ այսօր Կառավարությունն ուզում է, մեր երկրի շինարարների հզորությունը չի բավարարում։ Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն, ասել ենք՝ այն երեւույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամառը չաշխատեցիք եւ ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու։ Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։

Նմանատիպ նյութեր
877 դիտում
17:09 31-10-2023
Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը. Սանոսյան
16617 դիտում
15:14 19-04-2020
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել. Գնել Սանոսյան
3623 դիտում
11:47 04-05-2020
Ուշ երեկոյան քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս մուտք և ելքի հատուկ ռեժիմը երկարացնել. Գնել Սանոսյան
Այս բաժնից
418 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
382 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ