211652_close_icon
views-count1335 դիտում article-date 14:03 11-08-2022

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց. Փաշինյան

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Այս տարի տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել եւ այլն։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ հիմա մեծ մասի խնդիրները լուծվել են, մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Գնել Սանոսյանն էլ արձագանքեց, որ ավելի քիչ հատված է մնացել, որ ասֆալտապատեն. «3-րդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է, մոտ 5.8 կմ տեղադրվել է։ Եթե հասցնենք հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Քանի որ շատ էին խնդիրները, եթե որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, շինարարները դրանք կշտկեն եւ վերջին շերտը կտեղադրենք»։

Ըստ նախարարի՝ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը փոսերի հարցը կկարգավորի. «Եթե այդ հատվածով անցնող բեռնատարները գերբեռնված չլինեն, որովհետեւ հիմնականում ճանապարհը շարքից դուրս էր եկել Կապանից Երեւանից եկող ուղղությունը։ Դա ցույց է տալիս, որ կարեւոր մեղքի բաժինն ունեն նաև ծանրաբեռնված մեքենաները»։

Նմանատիպ նյութեր