Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է, փակելով երկաթե սյան վրա տեղադրված արագաչափը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել  ու կախվել է, փակելով երկաթե սյան վրա տեղադրված արագաչափը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն:

Ֆոտոլրագողը  հայտնում է նաև, որ Երևանից դուրս՝ մարզերի ճանապարհների գրեթե մեծ մասում կան նմանատիպ գովազդային վահանակներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, որ ամեն պահի հնարավոր է՝ տապալվեն: Նմանատիպ մի քանի դեպքեր տեղի են ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերում:

 Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք