211652_close_icon
views-count1862 դիտում article-date 23:40 10-08-2022

Չիչարիտո. Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» դիմի ինձ, անվճար էլ կխաղամ

Մեքսիկայի հավաքականի հարձակվող Չիչարիտոն հայտարարել է, որ պատրաստ է անվճար խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
 
«Եթե «Յունայթեդը» ինձ դիմեր, կասեի. «Այո, անվճար կխաղամ»: Իհարկե, գիտեք, որ այդպես չէի անի:
 
Բայց ցանկանում եմ նաև հարգանքս ցույց տալ իմ ակումբին: Ես շատ կայուն եմ խաղում և իմ նպատակն է «Լոս-Անջելես Գելաքսիի» հետ հաղթել առաջնությունում:
 
Ինչ կլինի հետո, թող լինի, բայց հիմա ես 100 տոկոսով «Լոս-Անջելեսի» հետ եմ», ասել է մեքսիկացին:
 
Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2010-2015 թվականներին:

Նմանատիպ նյութեր