211652_close_icon
views-count10114 դիտում article-date 18:28 10-08-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. ճանապարհը մասամբ փակվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամաել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Քանի որ ճանապարհը մասամբ փակվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Ստեփան Ադամյանն ու Էդուարդ Սաֆարյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր