211652_close_icon
views-count13307 դիտում article-date 17:51 10-08-2022

Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ն. Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բերքանուշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Գրիգորյանը տեղում օպերատիվորեն ժամանած Արտաշատ հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Մադաթյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Բադալյանի գխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Մհեր Ղալեչյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր